Վաղը կբացվի «Դիմանկար տեղում» ցուցահանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 19, 2011 12:49

Մարտի 20-ին, ժամը 19.00-ին Երևանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվելու է «Դիմանկար տեղում» ստեղծագործական ցուցահանդեսը:

Բացի այն,որ ներկայացվելու են ժամանակակից հայ պրոֆեսիոնալ նկարիչներ` Վահե Թորոսյանի, Վարդան Թովմասյանի, Սուքիաս Թորոսյանի, Յուրա Խաչանյանի, Խաչիկ Հարությունյանի և Սերգեյ Պողոսյանի ստեղծագործությունները, այլև  երեկոյի ընթացքում վերոնշյալ 6 հեղինակները տեղում նկարելու են այցելուների դիմանկարները` ըստ ցանկության:

Ստեղծագործական այսպիսի ակցիա հայաստանյան ցուցահանդեսային գործունեության ասպարեզում  կատարվում է առաջին անգամ:

 

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly

Leave a Reply