Ըստ գիտնականների` ալկոհոլի չարաշահումը ազդում է քնի վրա

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 21, 2009 11:02

alcoholismԱլկոհոլի ավելորդ բաժակը կամ կումը կարող է ազդել առողջ քնի վրա և խանգարել ուղեղի նորմալ գործունեությանը· այսպիսին են բրիտանական կառավարության պատվերով կատարված հետազոտության արդյունքները:

Ուսումնասիրությունները տևել են 3 տարի:

Հարցմանը մասնակցած 2000 մարդկանց մոտ կեսը ասել է, որ թույլատրված քանակը չարաշահելուց հետո հաջորդ օրը հոգնածություն են զգում: Սակայն ալկոհոլը չարաշահողների 58%-ը գաղափար անգամ չի ունեցել, որ չարաշահումը կարող է դառնալ քնի խանգարման պատճառ:

Գինականները նշում են, որ տղամարդիկ օրական կարող են խմել 4 միավոր (1 միավորը կարող է լինել` 25գ օղի կամ 125գ չոր գինի կամ էլ 300գ գարեջուր), իսկ կանայք` ոչ ավել քան 3 միավոր:

Ալկոհոլի չարաշահման պատճառով օրգանիզմը ջրազրկվում է, ինչի հետևանքով էլ խախտվում է առողջ քունը:

Ալկոհոլը խանգարում է ուղեղին արտադրելու անհրաժեշտ հորմոնը, որը երիկամներին ազդակ է տալիս վերաներծծել ջուրը և այն փոխանցվում է միզածորան: Առանց այդ ազդանշանի մարդը ավելի հաճախակի է զուգարան գնում:

Նման մեթոդով ջրազրկումը առաջացնում է նաև գլխացավեր:

Դրանից բացի` ալկոհոլը խանգարում է արագ քնի ֆունկցիային, որը անհրաժեշտ է մարդուն լիակատար հանգստի համար:

Սպիրտային խմիչք օգտագործելուց հետո մարդն անմիջապես խոր քնի փուլ է մտնում, իսկ արագ քնի փուլը վերականգնվում է միայն այն ժամանակ, երբ ալկոհոլի ազդեցությունը օրգանիզմի վրա վերանում է:

Քանի որ օրգանիզմը շատ արագ է անցնում արագ քնի, ալկոհոլ օգտագործողներից շատերը առավոտյան արթնանում են և չեն զգում, որ գիշերը լավ են քնել:

«Եթե մարդը մեկ շաբաթ անընդմեջ չարաշահում է նորման, ապա օրգանիզմը այլևս չի կարողանում հաղթահարել ծանրաբեռնվածությունները և ամենօրյա կյանքի խնդիրները»,-: ասում է Ջեսսիկա Ալեքսանդրան, ով ուսումնասիրում է քնի խնդիրները:

Դիտվել է 2735 անգամ:
Print Friendly

Leave a Reply