Մրցույթ Իրանի բուհերում սովորելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 19, 2011 12:24

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ` 2011-2012 ուսումնական տարում Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար /2 բուհական, 2 մագիստրոսական և 2 ասպիրանտական/:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները, ինչպես նաև ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները:
Դիմորդները պետք է ներկայացնեն.
•դիմում` մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
•դիմում-հարցաթերթիկ,
•ավարտական դիպլոմի և միջուկի, իսկ ավարտական կուրսի ուսանողներն առաջադիմության թերթիկի /ակադեմիական  տեղեկանքի/ պատճենները` նոտարի կողմից անգլերեն կամ պարսկերեն թարգմանված,
•անձնագրի պատճենը,
•բժշկի տեղեկանք` արտերկիր գործուղվողների համար /անգլերեն լեզվով/,
•3×4 չափսի 5 գունավոր լուսանկար,
•արական սեռի անձինք` զինգրքույկի պատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Ասպիրանտական կրթության համար դիմորդները պետք է  ներկայացնեն նաև.
•ռեֆերատ հայերեն լեզվով,
•ստուգարքային թերթիկ` համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ,
•օտար լեզվի իմացությունը փաստող վկայական` ՀՀ կրթության և գիտության նախարարի 30.11.2010 թ. N 1660-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:
Ասպիրանտական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է   հանձնեն մասնագիտական քննություն` ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից 2006թ. սեպտեմբերի 15-ի N 740-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգի» համաձայն և անցնեն հարցազրույցի փուլ:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 10.06.2011թ. ներառյալ:
Մրցույթը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս.թ. հունիսի 20-ից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարության 3 շենք,VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64, 52-52-07):

 

 

Դիտվել է 767 անգամ:
Print Friendly

Leave a Reply