Վրաերթի են ենթարկել 54-ամյա Լյովային և 15-ամյա Արուսյակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 19, 2011 12:20

Մայիսի 18-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.20-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ վրաերթի է ենթարկել 54-ամյա Լյովա Պ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:

Մայիսի 18-ին  ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.30-ին 24-ամյա Կարեն Ա.-ն «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով Մամիկոնյանց փողոցի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա Արուսյակ Ն.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արաբկիր» բժշկկան կենտրոն: Կատարվում է քննություն:

 

Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply