Ուղևորը վերցրել է տաքսու վարորդի բջջայինը և փախել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 19, 2011 12:09
Մայիսի 18-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները պարզել են, որ նախկինում դատապարտված, 31-ամյա Արսեն Թ.-ն մայիսի 12-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում նստելով տաքսի ավտոմեքենաներից մեկը՝ վարորդին պատվիրել է մեկնել Տաշիր քաղաք, սակայն ճանապարհին վարորդին խնդրել է կանգ առնել և զանգելու պատրվակով խնդրելով նրա բջջային հեռախոսը` վերցրել ու դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
