Զաքարիա Սարկավագի փողոցի բնակարաններից մեկում 70-ամյա տղամարդու դի են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 19, 2011 11:49
Մայիսի 18-ին՝ ժամը 17.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 121/1 շենքի 2-րդ մուտքի 9-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է տան դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է մոտ 70 տարեկան տղամարդու դիակ (անձը չի հաջողվել պարզել) և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
