Լրագրողները գտել են Շվարցնեգերի արտաամուսնական կապից ծնված որդու մորը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 19, 2011 11:07

TMZ.com տիրույթի աշխատակիցները, որ մասնագիտանում են հանրահայտ մարդկանց կյանքից լուրեր գտնելով, փնտրել ու հրապարակել են Կալիֆորնիայի նախկին նահանգապետի  արատամուսնական կապից ծնված երեխաի մոր լուսանկարը: Բացի այդ, կայքում հայտնվել են նաև երեխայի լուսանկարները, որտեղ իհարկե դեմքը տեսնել հնարավոր չէ: Ինչպես ավելի վաղ էր հայտնի դարձել, Շվարցնեգերի որդու մայրը նրանց տանը ավելի քան 20 տարի աշխատած տնային տնտեսուհին  էր` Միլդրեդ Պատրիսիա Բաեն (նրան պարզապես կոչում էին Պետտի), որ վերջերս է ազատվել աշխատանքից: Պորտալի տվյալների համաձայն, Շվարցնեգերի ու Պետտիի միջև հարաբերությունները սկսվել են  1990-ին: Կինը երբևէ նրանց տանը չի գիշերել, որպեսզի տնեցիները կասկած ունենային: Երբ  Պետտին հղիացավ, Շվարցնեգերին չհայտնեց, որ հենց նա է երեխայի հայրը:  Միայն տղայի մեծանալուց հետո կինը հայտնեց լուրը: Ներկայումս երեխան մոր հետ ապրում է Լոս Անջելեսում, նա 10 կամ 11 տարեկան է ու, ասում են,  շատ նման է  հորը:

Հայտնի է նաև, որ Շվարցնեգերը կապված է եղել իր անձնական ինքնաթիռի բորտուղեկցորդուհի Թեմմի Թուսինյանի հետ: 2003-ին նույնիսկ խոսում էին նրանց համատեղ երեխայի մասին: Սակայն Թուսինյանի փաստաբանը հերքում է այդ տեղեկությունը:

 

Դիտվել է 1152 անգամ:
Print Friendly

Leave a Reply