Հրդեհ անշարժ գույքի գործակալությունում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 19, 2011 11:47
Մայիսի 18-ին՝ ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքում` «ՈԿՖ»-ի բանավանի թիվ 7 շենքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.46-ին, մարվել`19.14-ին: 3-րդ և 4-րդ հարկերում այրվել է 2 խորդանոց:
Մայիսի 19-ին՝ ժամը 04.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 40/12 շենքում (անշարժ գույքի գործակալություն): Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.26-ին, մարվել`04.41-ին: Առաջին հարկում ամբողջությամբ այրվել է 20 քմ մակերեսով մեկ սենյակ` գույքով:






Facebook
Tweet This
Email This Post
