Բերձորի ազատագրմանը նվիրված տոնական միջոցառումներ են տեղի ունեցել

Պաշտոնական, Օրվա լուր | | May 19, 2011 10:37

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Բերձոր շրջկենտրոն, որտեղ մասնակցել է քաղաքի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ Բերձորի ազատագրումը ռազմական, քաղաքական եւ հոգեբանական կարեւոր հաղթանակ էր ողջ հայ ժողովրդի համար, առանց որի անհնարին կլիներ պաշտպանել մեր երկրի անկախությունն ու ազատությունը:

Նախագահն ընդգծել է, որ առանց Քաշաթաղի շրջանի հնարավոր չէ Լեռնային Ղարաբաղի` որպես անկախ պետության գոյատեւումը: Բակո Սահակյանը Քաշաթաղի զարգացումը համարել է համահայկական կարեւորություն ունեցող ռազմավարական խնդիր, ընդգծելով, որ պետությունը կանի հնարավորը նրա շենացման ուղղությամբ:

Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, խորհրդարանի եւ կառավարության անդամներ, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից:

Դիտվել է 1696 անգամ:
Print Friendly

Leave a Reply