Օբաման կարգադրել է ԱՄՆ-ում Սիրիայի նախագահ Ասադի ու նրա կառավարության 6 անդամների բանկային հաշիվները սառեցնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 19, 2011 10:38

Այս հրամանով Սպիտակ տան ղեկավարն արգելել է ամերիկացիներին, ամերիկյան ընկերություններին ու կազմակերպություններին ցանակացած գործնական հարաբերություններ ունենալ այդ անձանց հետ: Հրամանում նշվում է, որ այս «լրացուցիչ քայլերը պայմանավորված  են Սիրիայի ժողովրդի նկատմամբ շարունակական բռնությամբ` ցուցարարների վրա հարձակումներով, ձերբակալություններով, քաղաքական ակտիվիստների հետապնդումներով»:

ԱՄՆ-ն վերջերս բազմիցս կոչ է արել Դամասկոսին` «փոխել վերցրած ուղղությունը», դադարեցնել ճնշումներն ու բռնությունները  և անսալ ժողովրդի ձայնին: Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Կարնին զգուշացրել է`«եթե սիրիական կառավարությունը չգնա քաղաքական ռեֆորմների, ապա ԱՄՆ-ն ստիպված կլինի լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որպեսզի բացահայտորեն ցուցադրի իր անհամաձայնությունը»:

 

 

Դիտվել է 1005 անգամ:
Print Friendly

Leave a Reply