Հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք` Երեւանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 19, 2011 10:31
Երեւանում աշնանը կանցկացվի հնդկական արտադրության ապրանքների ցուցահանդես-վաճառք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության առեւտրաարդյունաբերական պալատի գործարարության զարգացման վարչության պետ Մասիս Սարգսյանը, ցուցահանդեսը կանցկացվի նույն ձեւաչափով, ինչպես նախորդ տարիներին:
Հնդկաստանից բազմաթիվ ընկերություններ ցուցահանդեսին կներկայացնեն բիժուտերիա, տրիկոտաժի, կաշվե իրեր, բուսաբուժությանն առնչվող պարագաներ, սննդամթերք, հագուստներ, ձեռքի աշխատանքներ, խոհանոցային սարքավորումներ եւ այլն: Մ. Սարգսյանի խոսքով’ նման ցուցահանդեսի կազմակերպումը շատ կարեւոր է Հնդկաստանի համար, այն հնարավորություն է տալիս ծանոթանալ տվյալ երկրի ապրանքների արտադրությանը, որակին: Նախորդ տարիներին կազմակերպված ցուցահանդեսները վկայում են, որ Հայաստանի հասարակությունը հետաքրքրված է հնդկական ապրանքներով:
Հնդկական կողմը Երեւանում արդեն մի քանի նման ցուցահանդեսներ կազմակերպել է: Հնդկական ապրանքների ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը եւ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը:






Facebook
Tweet This
Email This Post
