Նոր մրցույթ` քրիստոնեության ընդունման 1710-ամյակին նվիրված խաչ-կոթողի կառուցման համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 19, 2011 10:26

Առաջիկայում կհայտարարվի նոր մրցույթ`  հայ ժողովրդի կողմից քրիստոնեության ընդունման 1710-ամյակին նվիրված խաչ-կոթողի կառուցման համար: Խաչ-կոթողի ստեղծման նախաձեռնությունը «Նիգ-Ապարան» հայրենակցական միությանն է: Խաչ-կոթողի կառուցման համար նախագիծ ընտրելու նպատակով նախորդ տարի հայտարարվել էր մրցույթ: Ներկայացված նախագծերը չէին համապատասխանել կոթողի կառուցման պահանջներին: Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել հայտարարել նոր մրցույթ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց միության նախագահի տեղակալ Տիգրան Պետրոսյանցը, պահանջները նույնն են լինելու. խաչ-կոթողը պետք է ունենա 33 մ բարձրություն, կառուցված լինի մետաղից, բաղկացած լինի 1710 խաչից, ունենա բաց խորան: Խաչ-կոթողը կտեղադրվի Արագածոտնի մարզում’ Տառերի պուրակից 300մ հեռավորությամբ գտնվող բլրի վրա:

Տ. Պետրոսյանցի խոսքով’ այն զբոսաշրջության համար կարեւոր նշանակություն կունենա, առավել եւս, որ տեղադրման համար բավական հաջող տեղ է ընտրված:

 

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply