Արգենտինայում ուղևորատար ինքնաթիռ է վթարվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 19, 2011 10:04

Ինքնաթիռը, որում 18 ուղևոր կար ու անձնակազմի 3 անդամներ` Արգենտինայի օդային տարածքով թռիչքի ժամանակ անհետացել է ռադարների էկրաններից:

Արգենտինյան ավիաընկերություններից  մեկին պատկանող  Saab 340 ինքնաթիռը  վթարի է ենթարկվել ու ինքնաթիռում գտնվողներն էլ` զոհվել:

Associated Press գործակալությունը հայտնում է, որ ինքնաթիռը վթարվել է Լոս Մենուկոս քաղաքից ոչ հեռու: Վթարի վայր են մեկնել փրկարարներ ու հրշեջներ: Saab 340 ինքնաթիռը շվեդական Saab կոնցեռնի  արտադրանքն է: 2009-ի տվյալներով աշխարհում 413  Saab ինքնաթիռ է շահագործվում:

 

 

Դիտվել է 1045 անգամ:
Print Friendly

Leave a Reply