ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց ԱՄՆ Ինդիան Վեսլեյան Համալսարանի պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | May 19, 2011 9:44

Մայիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց ԱՄՆ Ինդիանա Վեսլեյան Համալսարանի (Indiana Wesleyan University – IWU) մի խումբ դասախոսներից եւ ուսանողներից կազմված պատվիրակությանը, որը գլխավորում էր նույն համալսարանի հայազգի դասախոս պրոֆեսոր Պետրոս Մալաքյանը:

Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրները եւ ուղղությունները, ինչպես նաեւ հարաբերությունները անմիջական հարեւանների հետ:

Փոխնախարար Կիրակոսյանը մանրամասնորեն ներկայացրեց հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, ՀՀ մոտեցումները տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության հարցերին: Այնուհետեւ նախարարի տեղակալը պատասխանեց IWU-ի ուսանողների բազմաթիվ հարցերին:

 

 

Դիտվել է 859 անգամ:
Print Friendly

Leave a Reply