Էլինա Դանիելյանը` Եվրոպայի բրոնզե մեդալակիր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 19, 2011 9:42
Թբիլիսիում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Էլինա Դանիելյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Նա 11 հնարավորից վաստակեց 8 միավոր: Դանիելյանին շրջանցեցին լիտվացի Վիկտորիա Չմիլիտեն և բուլղարացի Անտոանետա Ստեֆանովան, ովքեր համապատասխանաբար հավաքեցին 9 և 8,5 միավոր: Ի դեպ, 8 միավոր ուներ նաև ռուսաստանցի Սվետլանա Մատվեևան, սակայն մեր մարզուհին գործակցով առաջ անցավ մրցակցուհուց: Առաջին 14 տեղերը գրաված շախմատիստուհիները կմասնակցեն նոկաուտ համակարգով աշխարհի առաջնությանը: Ահա թե ինչպիսի տեղեր զբաղեցրին մեր մյուս շախմատիստուհիները.
| 21. | Մկրտչյան | 7 |
| 41. | Գալոյան | 6 |
| 55. | Աղինյան | 6 |
| 71. | Հայրապետյան | 5,5 |
| 80. | Գևորգյան | 5 |
| 95. | Խառատյան | 4,5 |
| 106. | Մարտիրոսյան | 4.5 |
| 111. | Ալեքսանյան | 4 |
| 118. | Ղուկասյան | 3,5 |






Facebook
Tweet This
Email This Post
