Քադաֆիի դուստրն ու կինը Թունիսի տարածքում չեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 19, 2011 8:43

Թունիսի իշխանությունները  Քադաֆիի դստեր ու կնոջ մասին տարածված լուրերը հերքել են: Քադաֆիի ընտանիքի անդամներից ոչ մեկը Թունիսում չէ: ՆԳՆ-ից Քադաֆիի ազգականներին զգուշացվել է  ՄԱԿ-ի որոշման մասին, որի համաձայն նրանց արգելվում է ուղևորություններ կատարել, իսկ Թունիսի սահմանը հատելու դեպքում իսկույն հսկողության տակ վերցվելու մասին:   Ըստ բրիտանական The Daily Telegraph թերթի`   Քադաֆիի  դուստրն ու կինը գտնվում են Ջերբա կղզու  փախստականների կենտրոնում: Բացի այդ, ԶԼՄ-ների տվյալներով, բուժման նպատակով  Թունիսում է Քադաֆիի ավագ որդին` Մուհամմեդ Քադաֆին:

 

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply