Ծեծկռտուք ուկրաինական խորհրդարանում. Փոխնախագահը խեղդում էր պատգամավորին (վիդեո)

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 19, 2011 0:31

Ուկրաինայի խորհրդարանում հերթական ծեծկռտուքն է եղել պատգամավորների միջեւ: Այս անգամ իրար հետ կռվել են Գերագույն Ռադայի առաջին փոխնախագահ Ադամ Մարտինյուկն ու անկախ պատգամավոր Օլեգ Լյաշկոն, հաղորդում է NEWSru.ua-ն:

Հարցերից մեկի քննարկման ժամանակ Լյաշկոն ձայնի իրավունք է խնդրել, սակայն մերժում է  ստացել: Նա սկսել է վիրավորել Մարտինյուկին, փարիսեցի անվանել, մեղադրել ընդդիմությանը ճնշելու մեջ:

Լեզվակռվի ընթացքում Մարտինյուկը բռնել է Լյաշկոյի պարանոցից ու շպրտել նրան:http://www.youtube.com/watch?v=fEN9EkCE1dY&feature=player_embedded

news.am

 

Դիտվել է 1597 անգամ:
Print Friendly

Leave a Reply