Հայաստանի Հանրային խորհրդի Մշակույթի ենթահանձնաժողովը վաղը` մայիսի 19-ին արտահերթ նիստ է հրավիրում` Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ կառավարության թիվ 1 շենքի բակում Թամանյանական ճարտարապետությանը անհարիր կառուցվող նոր շենքի վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 18, 2011 23:10

Հայաստանի Հանրային խորհրդի Մշակույթի ենթահանձնաժողովը վաղը` մայիսի 19-ին արտահերթ նիստ է հրավիրում:

ՀԽ մամուլի ծառայությունիցNEWS.am-ին հայտնում են, որ օրակարգում լինելու է երեք հարց.

1. Մանե Թամանյանի, Անի Վերանյանի, Սեւադա Պետրոսյանի ՀՀ Հանրային խորհրդին հասցեագրված, նամակ բողոքի քննարկումը (որը վերաբերվում է Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ կառավարության թիվ 1 շենքի բակում Թամանյանական  ճարտարապետությանը անհարիր կառուցվող նոր շենքին):

2. Ճարտարապետ   Լաերտ Թովմասյանի առաջարկով Հանրապետության հրապարակում Լենինի նախկին արձանի տեղում կառուցել իր ոճով նոր ճարտարապետական կառույց:

Նաեւ Երգահան Էդգար Գյանջումյանի առաջարկով փոփոխություններ մտցնել զինանշանի, դրոշի եւ օրհներգի մեջ:

3. Ազգային դրամի զբոսայգու նախագծի հեղինակ Կարեն Կոմենդարյանի առաջարկով Երեւանի տեսարժան վայրերից մեկում կառուցել ազգային դրամի զբոսայգի:

 

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply