Վանաձոր-Ալավերդի ճանապարհին, թունելում ուղեւորներով լի ՌԱՖ է այրվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 18, 2011 22:56

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 30-րդ կմ-ին, թունելում այսօր` մայիսի 18-ին ամբողջությամբ այրվել է ուղեւորներով լի ՌԱՖ մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում Հայաստանի փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարար վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի  թունելում ՌԱՖ մակնիշի ավտոմեքենա է այրվում:

Շտապ դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ովքեր կարողացել են թունելից տարհանել այրվող ՌԱՖ-ի վարորդին` Մայիսիա Մխիթարյանին եւ մյուս բոլոր ուղեւորներին` թվով 11 հոգի:

Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն ՌԱՖ ավտոմեքենան ամբողջովին այրվել է: Մեքենայից միայն մետաղական մասն է մնացել:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռիի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը` վարչության պետ Անուբախ Համբարյանի, քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի, ինչպես նաեւ Հայաստանի փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարար ծառայության պետ Անտոնյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել քարշակ ավտոմեքենան, որպեսզի ՌԱՖ-ը տեղափոխի Թումանյանի ոստիկանության տուգանային հրապարակ:

Նշենք, որ ՌԱՖ-ը բանվորների էր տեղափոխում: Մեքենան գրանցված է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում:

Ոստիկանության Թումանյանի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

 

Դիտվել է 1351 անգամ:
Print Friendly

Leave a Reply