Գրոհայինները գրավել են աֆղանական Բագլան քաղաքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 20, 2009 16:30

talibnerԱֆղանստանի հյուսիսում գտնվող Բագլան քաղաքը այժմ գրավված է մի խումբ զինյալների կողմից: Այս պահին դաժան մարտեր են ընթանում ապստամբների և կառավարական զորքերի միջև:

Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան: Հայտնի է միայն, որ ապստամբները սպանել են տեղի ոստիկանության պետին: «ИТАР-ТАСС»-ը հաղորդում է, որ ապստամբները թալիբների հետ համագործակցող իսլամիստական մի խմբավորման անդամներ են:

Բացի այդ, Քաբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել «Թալիբան» խմբավորման գրոհայինների և ոստիկանության միջև: 3 ենթադրյալ մահապարտներ հաստատվել են քաղաքի արևելքում տեղակայված մի շենքում, որտեղից նրանց փորձում են դուրս հանել ոստիկանները:

Այսօր Աֆղանստանում ընթանում են նախագահական ընտրություններ: Բնակչության մասնակցության մակարդակը ընտրություններին շատ ցածր է: Թալիբները անհաջող փորձ են կատարել գրավել մի քանի ընտրատեղամասեր, որոշ տեղերում էլ կրակոցներ են հնչել:

Դիտվել է 1184 անգամ:
Print Friendly

Leave a Reply