Եգիպտոսի իշխանությունները հրաժարվել են ներել Մուբարաքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 18, 2011 17:00

Եգիպտոսի իշխանությունները  հերքել են այն լուրերը, թե իբր նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին ներում է շնորհվելու: Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհրդի հայտարարության մեջ (հրապարակվել է Facebook ցանցում) ասվում է, որ Մուբարաքին ու նրա ընտանիքի անդամներին ներում շնորհելու մասին լուրերը «բացարձակ չեն համապատասխանում իրականությանը»: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ իշխանությունները ևս չեն խառնվի այդ դատավարությանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մուբարաքը պատրաստ է ներողություն խնդրել Եգիպտոսի ժողովրդից` իր կառավարության ժամանակ կատարած հանցագործությունների համար: Որոշ ԶԼՄ-ներ նշել են, որ մեղանչումն ու բազմամիլիոնանոց ունեցվածքից հրաժարումը  ի օգուտ պետության  կարող էին մեղմացուցիչ հանգամանք դառնալ ու նպաստել նախկին նախագահին ներում շնորհելուն:
:

 

Դիտվել է 1043 անգամ:
Print Friendly

Leave a Reply