Խորհրդաարնում բացակայությունների քանակով առաջատարը Ռուբեն Հայրապետյանն է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 18, 2011 17:08

Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կենտրոնն ու «Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ն ներկայացրել են Ազգային Ժողովի աշնանային և գարնանային նստաշրջանների մոնիտորինգի արդյունքները: Ծրագիրը կարող է ներկայացնել, օրինակ, թե պատգամավորը որ նիստին է ներկա եղել, ինչպես է քվեարկել, ինչքանով է ակտիվ և այլն:

Ըստ ծրագրի համաիրականացնող`  «Թրանսփարենսի ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան գրասենյակի նախագահ Վարուժան Հոկտանյանի,  այս պահի տվյալներով ամենից շատ քվեարկում են ՀՀԿ-ականները, ամենից շատ ելույթ են ունենում ընդդիմադիրները։

Հոկտանյանը, մոնիտորինգի արդյունքների վրա հիմնվելով, հայտարարել է, որ խորհրդաարնում բացակայությունների քանակով առաջատարը Ռուբեն Հայրապետյանն է:

«ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիտորինգ» ծրագիրն իրականցվում 2007թ-ից, դրա շրջանակում սա ներկայցվող երրորդ զեկույցն է:

 

Դիտվել է 851 անգամ:
Print Friendly

Leave a Reply