Քադաֆիի դուստրն ու կինը փախել են Լիբիայից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 18, 2011 16:51

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի կինն ու դուստրը փախել են Լիբիայից՝ ապաստան գտնելով Թունիսի Ջերբա կղզում: Ըստ Թունիսի անվտանգության համակարգի աղբյուրների վկայության` մի քանի օր առաջ Քադաֆիի կինը՝ Սաֆիան և դուստրը՝ Աիշան ,«Ռաաս Ջադիր» հսկիչ անցակետով անցել են Թունիսի սահմանը և այժմ գտնվում են Ջերբայի վերականգնողական կենտրոններից մեկում։ Աղբյուրները նշում են, որ նրանց հետ է նաև Քադաֆիի դստեր ամուսինը, որ վերջերս վիրավորվել էր ընդդիմադիր ուժերի դեմ տարվող մարտերի ժամանակ։

Այս տեղեկությունները պաշտոնապես դեռ չեն հաստատվել։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի ռմբակոծություների հետևանքով մահացել էին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի զավականերից մեկը` Սեյֆ Ալ-Արաբը, ինչպես նաև Քադաֆիի երեք թոռները: Դաշնային ուժերը  ռմբակոծել  էին Սեյֆ Ալ-Արաբի տունը, որտեղ այդ պահին գտնվում էին Քադաֆիի որդին, կինը, ընտանիքի անդամներն ու բարեկամները:

 

 

 

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply