Երևանի քաղաքապետը հանդիպում է ունեցել հյուրանոցների և զբոսաշրջային տների ներկայացուցիչների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 18, 2011 16:35

Հյուրանոցային տնտեսության զարգացման, մայրաքաղաքում զբոսաշրջային բիզնեսին հյուրանոցների առավել գործուն մասնակցությանն ուղղված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և հյուրանոցների ու զբոսաշրջային տների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ£  Ընդգծելով Երևանը որպես բրենդ աշխարհին հասանելի և ընկալելի  դարձնելու անհրաժեշտությունը, քաղաքապետը համառոտ ներկայացրել է այս ուղղությամբ քաղաքապետարանի կողմից ձեռնարկվող քայլերն ու ծրագրերը£

«Անհրաժեշտ է ճիշտ, թիրախային քարոզչություն և ճկուն գնային քաղաքականություն, անհրաժեշտ է, որ հյուրանոցների ասոցիացիան գործնական քայլեր ձեռնարկի և ծրագրեր առաջարկի այս ուղղությամբե,– նշել է քաղաքապետն ավելացնելով, որ անհրաժեշտ է նաև առավել ակտիվ և սերտ համագործակցել զբոսաշրջային օպերատորների հետ£

Հանդիպման մասնակիցներն առանձնացրել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման պարագայում ոլորտի աշխուժացումը զգալի կլինի£ Վերջիններս մասնավորապես նշել են համապատասխան օտարալեզու ուղեցույցների ու քարտեզների, ուղղորդող ցուցանակների, մայրաքաղաքում հասարակական զուգարանների և մի շարք այլ խնդիրների անհրաժեշտության մասին£ Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում գտնվող բոլոր հարցերի ուղղությամբ աշխատանքներ արդեն իսկ տարվում են և նշված խնդիրները շուտով իրենց լուծումը կստանան£ Իսկ որպեսզի աշխատանքներն առավել համակարգված և գործնական հունով ընթանան, Երևանի քաղաքապետն առաջարկել է շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծել, որն էլ, համապատասխան հիմնավորումներով, կոնկրետ առաջարկություններ կներկայացնի£

Որպես առաջին գործնական քայլ, քաղաքապետն առաջարկել է ամանորյա տոներին մայրաքաղաքը զբոսաշրջիկների ու հյուրերի համար առավել գրավիչ դարձնելուն ուղղված ծրագրային առաջարկություն ներկայացնել£

 

 

Տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

 

 

Դիտվել է 1304 անգամ:
Print Friendly

Leave a Reply