“Քնած հեքիմի” գուշակությունները

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 18, 2011 15:41

Ամերիկացի մեդիում Էդգար Քեյսին հռչակվել է որպես “քնած հեքիմ”: Տրանսի վիճակում նա կարողանում էր դեղատոմսեր տալ ցանակացած հիվանդության համար: Բացի այդ նա կանխագուշակել է  մի շարք իրադարձություններ` այդ թվում` ԱՄՆ նախագահ Քենեդու սպանությունը, գուշակել է Երկրորդ աշխարհամարտի սկիզբն ու ավարտը: Նրա կանխագուշակությունները կատարվում են մինչ օրս…

Քեյսին լույս աշխարհ է եկել 1877-ին: Սկզբում նա ոչնչով չէր տարբերվում իր հասակակիցներից: Մի անգամ բեյսբոլի խաղի ժամանակ, երբ  գնդակի հարվածէ ստացավ ծոծրակին, իսկույն սկսեց խուլ հռհռալ, ծամածռություններ անել ու ձեռքերը թափ տալ: Իսկ տանը գազօջախից վերցրեց  սուրճի կիսաբոված հատիկներով տաք տապակն ու տնից դուրս թռավ: Իսկ մորն ասաց, թե գնում է  սուրճ ցանելու: Վախեցած ծնողները գիշերը հազիվ կարողացան խիստ նյարդային հոգեկան վիճակում հայտնված տղային անկողին  մտցնել ու որոշեցին հաջորդ օրն իսկ բժիշկ հրավիրել: Սակայն, հազիվ էր հայրը երեխային ծածկել, երբ վերջինս ցածրաձայն ասաց.”Իսկույն  խոտաբույսերից ու եգիպտացորենի ալյուրից պատրաստված տաք եփուկ դրեք ծոծրակիս: Եթե ոչ, ապա ես խելքս կգցեմ: Իսկ եթե դնեք` կառողջանամ”: Մայրը լսեց որդու խորհուրդը, պատրաստեց նրա հրահանգած խաշիլը ու… առավոտյան երեխան արթնացավ կատարյալ առողջ: Իհարկե, նա չէր էլ հիշում, թե հարվածից հետո ինչ է կատարվել իր հետ:

Այս պատմությունն ապշեցրեց բոլորին: Իսկ շուտով երեխան հասկացավ, որ կարողանում է  բուժել նաև ուրիշներին: Հրաշագործ դեղատոմսերը նա քնած ժամանակ էր տեսնում, ավելի ճիշտ` տարօրինակ մի վիճակում, որն այսօր կարող ենք անվանել  տրանս: «Քնած հեքիմի» փառքը թևածում էր ողջ Ամերիկայում: Իր ունակություններով հանդերձ, Քեյսին  ուսյալ չէր: Ապրուստը հայթայթում էր լուսանկարչությամբ: Սակայն, տրանսի վիճակում նա հիվանդություններ էր ախտորոշում ու զանազան պատրաստուկների բաղադրատոմսեր առաջարկում` բուժելով ծանր հիվանդություններ ու վնասվածքներ: Սղագրուհին պարզապես գրառում էր այն ամենն ,ինչ քնած Քեյսին ասում էր: Այդպիսի 14 հազար գրառում է արվել: Նրա դեղատոմսերը գրեթե միշտ օգնում էին հիվանդներին: Սակայն, թե որտեղից էր այդ ինֆորմացիան` ինքն էլ չէր հասկանում: Այսպես, օրինակ` մի անգամ նամակով նա ոմն միստր Էնդրյուսի  առաջարկում է խմել ինչ-որ  «Կլարայի թուրմ», հավելելով, որ ինքը չգիտի, թե ինչ բաղադրություն ունի այն: Հիվանդը դիմեց բժիշկների, դեղագործների, սակայն բոլորը միայն տարակուսած ուսերն էին թոթվում: Այդ ժամանակ Էնդրյուսը բժշկական ամսագրերում հայտարարություն տվեց, սակայն` ապարդյուն: Ոչ մի արձագանք չեղավ: Դրա փոխարեն նա մի նոր նամակ ստացավ Քեյսից, ուր վերջինս  նկարագրում էր  այն բաղադրիչները, որոնք պետք է լինեն այդ պատրաստուկի մեջ: Այդ ժամանակ Էնդրյուսը նամակ է ստանում  մի ֆրանսիացուց, ով կարդացել էր հայտարարությունը: Նա ասում էր, որ «Կլարայի թուրմն» իրոք գոյություն ունեցել է , սակայն այն ոչ մի տեղից հնարավոր չէ ձեռք բերել, քանի որ այդ թուրմը պատրաստում էր ընդամենը մեկ մարդ աշխարհում` իր հանգուցյալ հայրը ու  նամակին  կցել էր բաղադրատոմսը, որը լրիվ համապատասխանում էր Քեյսի նշած բաղադրիչներին: Աստիճանաբար,  Քեյսի մոտ սկսեցին գալ ոչ միայն Ամերիկայից, այլև ողջ աշխարհից: Նա բոլորին էր ընդունում: Հետաքրքրական է, որ հիվանդների հետ նա միայն հիվանդություն չէր, որ խոսում էր, այլ նաև նրա անցյալից ու ներկայից.  հավատում էր վերակենդանացմանը, ու ենթադրում էր, որ հիվանդությունը մարդու  նախորդ  կյանքերում կատարած արարքների հետևանք է: Տրանսի վիճակում նա ոչ միայն բուժում էր, այլև կանխագուշակություններ անում. դրանց  թվում`  մի շարք տարերային աղետներ` 1958-1998 –ի միջև, այդ թվում` 1964-ին Ալյասկայի երկրաշարժը, 1960-ին ու 1971-ին` Էթնայի ժայթքումը:  Հասարակական ու քաղաքական իրադարձություններից կանխագուշակել է  1929-ին առաջացած  բորսային խուճապն ու դրան հաջորդած Մեծ դեպրեսիան: Գրեթե ճշգրիտ նշել է  Երկրորդ աշխարհամարտի ամսաթվերը և Կուրսկի ճակատամարտը: Նա  գուշակել էր նաև Հնդկաստանի անկախացումը, Իսրայելի պետության ստեղծումը, Քենեդու սպանությունը: Ռուսաստանի կապակցությամբ. XX դարավերջին` կոմունիզմի տապալումը : Նա զբաղվել է պայծառատեսության պրակտիկայով ու հեքիմությամբ ավելի քան 20 տարի: Մահացել է 1945-ին: Նրա մասին բազում գրքեր են գրվել որոնց տպաքանակը գերազանցել է 12 մլն-ը:

 

Դիտվել է 2907 անգամ:
Print Friendly

Leave a Reply