Հայ հրացանակիրների հաջող մրցելույթը Վլադիկավկազում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 18, 2011 14:45

Վլադիկավկազում անցկացված սուսերամարտի պատանեկան միջազգային 11-րդ ավանդական մրցաշարում հաջող մրցելույթներ ունեցան Հայաստանի ներկայացուցիչները: Մրցաշարում խաղարկվեցին Եվրոպայի և ԽՍՀՄ չեմպիոն Վլադիմիր Գոջիևի սահմանած մրցանակները: Վերջինս Ռուսաստանի և Հայաստանի վաստակավոր մարզիչ Ալբերտ Գրիգորյանի սանն է եղել: Ի դեպ, այս ստուգատեսում մեր երկիրը ներկայացնում էին Երևանի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի 10 սուսերամարտիկներ: Ի դեպ, մարզօջախը ներկայումս գլխավորում է Ալբերտ Գրիգորյանի որդին` Սամվելը, ով տիտղոսակիր մարզիկ է, ԽՍՀՄ առաջնությունների մրցանակակիր: Ճկասուսերակիր Վահան Առաքելյանն ու խոցասուսերակիր Միքայել Միքայելյանը գրավեցին 2-րդ տեղը: Բրոնզե մեդալակիրներ դարձան ճկասուսերակիր Էմիլ Դանիելյանը, խոցասուսերակրուհի Լիլիթ Էվոյանը , խոցասուսերակիր Էդուարդ Հովիկյանը: Վերջինս ընդամենը 13 տարեկան էր և ստացավ մրցաշարի ամենակրտսեր մրցանակակրի համար սահմանված մրցանակը: Թիմային պայքարում Հայաստանի խոցասուսերակիրը զբաղեցրին 2-րդ, իսկ ճկասուսերակիրները` 3-րդ տեղը:

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply