Ֆրանսիան սգում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 4, 2009 12:54

13Չորեքշաբթի օրը Ֆրանսիայում հոգեհանգստի արարողություններ անցան` ի հիշատակ «Էյր Ֆրանս» ընկերության` մի քանի օր առաջ Ատլանտյան օկիանոսում կործանված Ա-330 ինքնաթիռում զոհվածների: Փարիզի Սուրբ Աստվածածնի` Նոտր Դամ տաճարում մատուցված պատարագին ներկա էին նաև երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին և վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Արարողություններ են անցկացվել նաև այլ հավատքների հոգևոր տներում: Կործանված օդանավում եղել է Ֆրանսիայի 61, Բրազիլիայի 58, Գերմանիայի 26, Չինաստանի և Իտալիայի 9, ինչպես նաև 27 այլ երկրների քաղաքացիներ: Բրազիլիայում ևս եռօրյա սուգ է հայտարարված:

Deutsche Welle World
Լուսանկարը` Reuters

Դիտվել է 971 անգամ:
Print Friendly

Leave a Reply