Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 62-րդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 18, 2011 13:49

2011 թվականի մայիսի 18-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Ապրիլի 13-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին պահպանել է իր տեղը և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 62-րդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, Հոլանդիայի ընտրանին երկրորդն է, երրորդ տեղում է Բրազիլիայի հավաքականը:
Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի հունիսի 29-ին:

1. Իսպանիա – 1857 (միավոր)
2. Հոլանդիա – 1702
3. Բրազիլիա – 1425
4. Գերմանիա – 1413
5. Արգենտինա – 1267
6. Անգլիա – 1163
7. Ուրուգվայ – 1094
8. Պորտուգալիա – 1052
9. Իտալիա – 1019
10. Խորվաթիա – 991
18. Ռուսաստան – 896
26. Սլովակիա – 809
34. Իռլանդիա – 681

35. Ուկրաինա – 678
47. Լիտվա – 577
53. Բելառուս – 557
57. Վրաստան – 536
62. ՀԱՅԱՍՏԱՆ – 524
75. Էստոնիա – 440
77. Լատվիա – 438
83. Ուզբեկստան – 403
85. ՆՀՀ Մակեդոնիա – 398
86. Մոլդովա – 394
108. Ադրբեջան – 288
135. Տաջիկստան – 171
139. Ղազախստան – 151
141. Թուրքմենստան – 149
169. Ղրղզստան – 70
202. Անդորրա – 0

Ընդգծված են  2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլի Հայաստանի հավաքականի մրցակիցները:

Դիտվել է 945 անգամ:
Print Friendly

Leave a Reply