Չինաստանի դաշտերում ձմերուկները «պայթում» են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 18, 2011 13:39

Չինաստանի իշխանությունները հետաքննում են  երկրի դաշտերում ձմերուկների պայթելու  հանգամանքները: Հնարավոր է , որ երևույթի պատճառը ֆերմերների կիրառած ֆերքլորֆենուրենն է` բերքի հասունացման  արագացուցիչը:  Մայիսի սկզբին ֆերմերները հայտնաբերեցին, որ  ցանքատարածքների  50%-ի բերքը փչացել է: ֆերմերներից մեկի խոսքով, բերքը պայթել  է  ֆերքլորֆենուրենով ցողելու հաջորդ իսկ օրը: Չինաստանի իշխանությունները ստուգեցին Դալու գյուղի ու Դանյան մարզի ֆերմերական տնտեսությունները, ուր բերքի 67 %-ը փչացել է: Ընդ որում, ստուգված տնտեսություններից միայն մեկում է կիրառվել հիշյալ նյութը:  Ամենաշատը վնաս են կրել երկրի ցածրադիր վայրերի   ցանքատարածքները, ուր առատ անձրևների պատճառով մեծ քանակով խոնավություն է կուտակվել:  Մասնագետներից մեկի պնդմամբ`  բերքին վնասել է խոնավությունը և ֆերքլորֆենուրոնը, որի կիրառման ժամանակը ճիշտ հաշվարկված չի եղել:

 

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply