Տեղի է ուննեցել կառավարության նիստ. կստեղծվի նոր մաքսատուն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 20, 2009 16:05

gov2009-ի ընթացքում պետք է հիմնանորոգվեն բնական աղետներից տուժած բոլոր ճանապարհները· նման որոշում է ընդունել Կառավարությունը այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ:

Տրանսպորտի և կապի նախախարությանը այս տարվա 3-րդ եռամսյակում կհատկացվի 210·000·000 դրամ` վերականգնելու բնական աղետից տուժած ճանապարհները:

Նախատեսվում է հիմնանորոգել Տավուշի մարզի ԱյգեհովիտՎազաշենՊառավաքարԱյգեպար ավտոճանապարհի սողանքային հատվածը, կարգավորել Ոսկեպար համայնքի շրջանցող ավտոճանապարհի ջրահեռացման համակարգը:

Առաջիկայում կառավարության որոշման համաձայն կստեղծվի միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն: Կառավարության նման որոշումը պայմանավորված է վերջին ժամանակներս մեծ զարգացում ստացող էլեկտրոնային առևտրի ծավալմամբ: Հայաստանի ոչ բոլոր մաքսատներն են հագեցված փոստային առաքանին զննող հատուկ սարքավորումներով, ուստի անհրաժեշտություն է առաջացել հիմնել դրանցով հագեցած մասնագիտացված մաքսատուն։

Հաշվի է առնվել նաև միջազգային փորձը. հատուկ մաքսատներ են գործում նաև Մեծ Բրիտանիայում, Թայլանդում, Ռուսաստանի Դաշնությունում և այլ երկրներում։

Կառավարությունն անդրադարձել է նաև էներգետիկ համակարգի ֆինանսական կայունության խնդիրներին: Տիգրան Սարգսյանն ասել է, որ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների աճ թույլ չտալու նպատակով պետք է էներգետիկ համակարգում առաջացող ֆինանսական ճեղքվածքները փակվեն այս ոլորտում աշխատող պետական ձեռնարկությունների հաշվին:

Կառավարության որոշման համաձայն` 2010-2015թթ պետք է իրականացվի նաև Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը:

Դիտվել է 1370 անգամ:
Print Friendly

Leave a Reply