Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը մեդալի հավակնորդ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 18, 2011 13:29

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող շախմատի Եվրոպայի կանանց  անհատական առաջնության ավարտին մնացել է մեկ տուր, մեդալի հավակնում է Հայաստանի ներկայացուցիչներից միայն գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Նա 10-րդ տուրում, հանդես գալով սև խաղաքարերով, հաղթեց ռուսաստանցի Նադեժդա Կոսինցևային և  միավորների իր պաշարը հասցրեց 7,5-ի: Դանիելյանը ռուսաստանցի Սվետլաննա Մատվեևայի հետ բաժանում է 3-րդ տեղը: Վերջին տուրում Էլինայի մրցակցուհին բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովան է, ով  8 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: Իսկ առաջատարը լիտվացի Վիկտորիա Չմիլիտեն է` 8,5 միավոր:

Ի դեպ, վերջին տուրը վաղ է սկսվում: Դանիելյանը կարճատև պայքարից հետո մրցակցուհու հետ խաղաղ դաշն է կնքել:

 

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply