Արյունոտ ծեծկռտուք Մոսկվայում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ. մեկ մարդ սպանվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 18, 2011 11:49

Մոսկվայի մարզի Լյուբերեցյան շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, մեկ մարդ զոհվել է, յոթը  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել. «Ինտերֆաքս»-ին այս մասին  հայտնել են քաղաքի իրավապահները:

«Ժամը 22:30-ի սահմաններում Օկտյաբրսկի գյուղի Տեքստիլշիկների փողոցում Հայաստանից եւ Ադրբեջանից ժամանածների միջեւ ծեծկռտուք է սկսվել` սառը եւ գազային զենքի կիրառմամբ»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Սպանվածը 24-ամյա դաղստանցի է: Եվս յոթ մարդ հրազենային և դանակի վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց: Դեպքի վայրում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են 12 պարկուճ:

news.am

Դիտվել է 1798 անգամ:
Print Friendly

Leave a Reply