Մանրամասներ Արցախի փողոցի սարսափելի վթարից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 18, 2011 11:44

Մայիսի 17-ին՝ժամը 21.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 24 շենքի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար և հրդեհի բռնկում, կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով), փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են թիվ 76 երթուղու ՛՛ԳԱԶել՛՛ մակնիշի 3456 Տ պետհամարանիշի  և ՛՛Մերսեդես՛՛ մակնիշի 23 ՍԼ 673 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում: Տեղում զոհվել են ՛՛ԳԱԶել՛՛ մակնիշի ավտոմեքենայի վարորդը ու առջևի երկու ուղևորները և ՛՛Մերսեդես՛՛ մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1987թ.-ին ծնված Սերգեյ Բաղշյանը:

Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երևան քաղաքի ՛՛Էրեբունի՛՛ բժշկական կենտրոն են տեղափոխվել 9 ուղևոր. Երևան քաղաքի բնակիչներ, 1957թ.-ին ծնված Վալերի Պետրոսյանը, 1957թ.-ին ծնված Հովսեփ Փափազյանը, 1978թ.-ին ծնված Աննա Խաչատրյանը, 1996թ.-ին ծնված Մարիաննա Մուրադյանը, 1991թ.-ն ծնված Հռիփսիմե Ստեփանյանը, Սիսիան քաղաքի բնակիչներ, 2004թ.-ին ծնված Գոռ Հայրապետյանը և 1990թ.-ին ծնված Գեղամ Գաբրիելյանը, Գյումրի քաղաքի բնակիչ, 1984թ.-ին ծնված Մուշեղ Գևորգյանը  և Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 1993թ.-ին ծնված Գոռ Պապոյանը:

Մինչ շտապօգնության ժամանումը պարամեդիկների կողմից տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Փրկարարների ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերվել այրված դիակները և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.36-ին, մարվել`22.35-ին:

Ավտոմեքենաները այրվել են ամբողջությամբ:

Գոռ Հայրապետյանը տեղափոխվել է այրվածքների կենտրոն. առողջական վիճակը գնահատվում է ծանր` ստացել է ոտքերի և նստատեղի այրվածքներ (25%), գտնվում է շոկային վիճակում:

Ըստ հերթապահ բժիշկների՝ Գ.Հայրապետյանի, Գ.Պապոյանի, Հ.Ստեփանյանի և Մ.Մուրադյանի առողջական վիճակը կայուն ծանր է, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար:

 

 

 

 

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply