Հրավիրվում են տուրիստ-ինքնասպաններ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 18, 2011 10:56

Շվեյցարական Ցյուրիխի բնակիչները քվեարկել են քաղաքացիների ու իրենց պետություն այցելած հյուրերի  էվթանազիայի  թույլատրման օգտին, քանի որ կարծում են, թե ամեն մարդ ինքն է որոշում` ինչպես վարվել իր կյանքի ու մահվան հետ:

Նախկինում մի քանի քաղաքական կուսակցություններ պայքար էին ծավալել էվթանազիայի ընդունման դեպքում որոշ սահմանափակումների ուղղությամբ` այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր Շվեյցարիա են գալիս այստեղ մեռնելու համար: Զանգվածային քննարկումների արդյունքներով, որին մասնակցել է ավելի քան 278 հազար մարդ,  պարզվեց, որ 78%-ը դեմ չէ, որ իրենց երկրում կյանքը տնօրինեն նաև այլ  պետությունների քաղաքացիներ: Մասնագետների կարծիքով, այս որոշման հետ «ինքնասպան-տուրիստների» հոսքը Շվեյցարիա  առաջիկա տարիներին կավելանա:

 

Դիտվել է 945 անգամ:
Print Friendly

Leave a Reply