«Ազգ». Բնության կամքով այս տարի ծիրանի պակաս չենք ունենա
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 18, 2011 10:54
Թերթը գրում է, որ եթե բնությունը տհաճ անակնկալներ չմատուցի, ապա ծիրանի բերքն այս տարի ամենամյա միջինից էլ բարձր կլինի, ինչը հնարավորություն կտա բավարարելու ոչ միայն ներքին շուկայի պահանջարկը, այլեւ կազմակերպելու արտահանումներ:
Ապրիլի կեսերին դիտված ցրտահարության, կարկուտի ու տեւական անձրեւների պատճառով վնասվել է ծիրանի սպասվելիք բերքի միայն 20-30 տոկոսը: Իսկ մնացած բերքի վիճակը, կատարված դիտարկումների համաձայն, ընդհանուր առմամբ բավարար է գնահատվում:
Հայաստանից ծիրանի բերքի արտահանմանը կնպաստի «Զվարթնոց» օդանավակայանում ստեղծված բնահումքի ներմուծման-արտահանման ազատ տնտեսական գոտին, որը նախատեսվում է գործարկել մինչ ծիրանի արտահանումը սկսվելը: Ազատ տնտեսական գոտին, բացի 500 տոննա տարողությամբ ժամանակակից սառնարանային տնտեսությունից, կմատուցի նաեւ տեսակավորման, փաթեթավորման ու փաստաթղթերի ձեւակերպման ծառայություններ:






Facebook
Tweet This
Email This Post
