Հայաստանի արտաքին գործերի նախարարը կմեկնի Վաշինգտոն

Պաշտոնական, Օրվա լուր | | May 18, 2011 10:50

Մայիսի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Նահանգներ:

Մայիսի 19-ին Վաշինգտոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Այցի ընթացքում արտգործնախարարը ելույթ կունենա “Բրուքինգս” քաղաքագիտական կենտրոնում:

Նախատեսված է նաեւ ԱԳ նախարարի հանդիպումները ամերիկահայ կազմակերպույթյունների ներկայացուցիչների հետ:

Մայիսի 20-ին Հայաստանի արտգործնախարարը Նյու Յորքում կմասնակցի Շառլ Ազնավուրի մեծարման երեկոյին:

 

Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply