Հեղափոխության արդյունքները. Եգիպտոսի տնտեսությունը քայքայման եզրին է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 18, 2011 10:10

Ինչպես հայտնել է Եգիպտոսի բարձրագույն ռազմական խորհուրդը, հունվար-փետրվար ամիսների ցնցումներից հետո, երբ իշխանությունից հեռացրին  նախագահ Հոսնի Մուբարաքին, երկրի տնտեսության վիճակը վատթարացել է:

Տնտեսության  պատասխանատու Մահմուր Նասերը մայիսի 17-ին հրապարակել է հայտարարություն, ուր նշում է, որ  ամեն ինչի հետ մեկտեղ, հեղափոխության ժամանակ օտարերկրյա ներդրումներն ազգային ընկերություններում և  նախագծերում  լրիվ դադարել են: Բացի այդ, տուրիստների այցելությունների կրճատման հետ երկիրն օրական կորցնում է 40 մլն դոլար: Եգիպտոսում մտավախություն կա, որ այս ամենը կդառնա պետության արտարժույթի պաշարների կտրուկ կրճատման պատճառ:

Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply