Սթրոսս-Կանին կհսկեն` ինքնասպանությունը կանխելու նպատակով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | May 18, 2011 9:42

Նյույորքյան «Ռայքեր-Այլենդ» բանտի (ուր կալանավորված ԱՄՀ-ի ղեկավարն է գտնվում), կարգադրված է խստիվ հսկողություն սահմանել Դոմինիկ Սթրոսս-Կանի նկատմամբ, որպեսզի պաշտոնյան ինքնասպանության փորձ չկատարի: Գործակալության աղբյուրներն ասում են, որ հոգեբույժի մոտ  պարտադիր զննում անցնելու ժամանակ Սթրոսս-Կանն այնպիսի բան է ասել, որ բժիշկները իրենց մտավախությունն են հայտնել` թե պաշտոնյան կարող է ինքնասպանություն կատարել: ԱՄՀ-ի ղեկավարի նկատմամաբ աննախադեպ  հսկողություն է սահմանվել` նրան հատկացվել է կալանավայրի մի ամբողջ թև` 14 խցից բաղկացած,  թթվածնային դիմակ  ու  շնչառության շուրջօրյա վերահսկումն իրականացնող սարքավորում, քանի որ նա քնի ժամանակ շնչառության կանգ է ունենում: Պահակները նույնպես շուրջօրյա վերահսկողություն են կատարում:

Սթրոսս- Կանի փաստաբաններն ասում են, որ պաշտոնյան  ալիբի ունի:

Մայիսի 16-ին նյույորքյան դատարանը հրաժարվեց գրավի դիմաց բաց թողնել  նրան: Սթրոսսի գործի լսումը նշանակված է մայիսի 20-ին:

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply