Մեքսիկայում ոստիկանները կանգնեցրել են 2 բեռնատար` 500 անլեգալով բեռնված

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 18, 2011 8:37

Մեքսիկայի ոստիկանությունը երկրի հարավում բռնել է 513 անօրինական միգրանտների, որոնք  ուղևովում էին ԱՄՆ: Միգրանտները տեղավորվել էին 2 բեռնատարի մեջ, մեկում` 240, իսկ մյուսում`  273 մարդ: Բեռնատարները կանգնեցվել էին Գվատեմալայի հետ սահմանակից Չյապաս նահանգում: Գվատեմալայի քաղաքացիները մեծ թիվ էին կազմում, սակայն, նրանցից բացի, անլեգալների մեջ սալվադորցի, հոնդուրասցի, նեպալցի, հնդիկ, չինացիներ  ու նույնիսկ ճապոնացիներ կային: Մեքենաները կանգնեցվել են այն ժամանակ, երբ ռենտգենյան սկաներների մոտ առանց կանգառի արագորեն քշել-հեռացել են: Վարորդները մեքսիկացիներ են եղել: Ամեն տարի Մեքսիկայով ԱՄՆ են ուղևորվում հազարավոր անլեգալներ: Նրանցից շատերը զոհվում են ճանապարհին կամ դառնում թմրավաճառության զոհ: Օրինակ` Տամաուլիպասում` նահանգի արևելքում,  հայտնաբերվել է զանգվածային գերեզմանոց` 154 միգրանտների մնացորդներով:

 

 

Դիտվել է 1210 անգամ:
Print Friendly

Leave a Reply