Զմրուխտներով ու ադամանդներով պատված գլխազարդը վաճառվել է ռեկորդային գնով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 18, 2011 8:21

Sotheby’s-ի աճուրդում  ադամանադակուռ ու զմրուխտապատ գլխազարդը վաճառվել է նմանատիպ զարդի համար ռեկորդային գնով: Այն գնվել է 12,7 մլն դոլարով: Գլխազարդը պատրաստվել է 1900-ին պրուսական կոմս Դվիդո Հենկել ֆոն Դոններսմարկի պատվերով` կնոջ` հերցոգուհի Կատարինի համար: Զարդը պատրաստված է 11 տանձաձև զմրուխտներից, որոնք միասին 500 կարատ են: Լոտի նախնական արժեքը 10 մլն դոլար է եղել ու ինչպես Sotheby’s-ում են հայտարարել, նմանատիպ գլխազարդ աճուրդում 30 տարի չի ներկայացվել:

Իսկ Leviev  ոսկերչական ընկերության բացառիկ` վարդագույն ադամանդով մատանին` 10,99 կարատ քաշով,  որ նախապես գնահատվել էր 9-16 մլն դոլար, վաճառվել է 10,8 մլն դոլարով: Այսպիսով, քարը դարձավ ամենաթանկ գնահատված  վարդագույն ադամանդների ցուցակում երրորդը և  ամենաթանկ ադամանդների ցուցակում իններորդը:

Երեկ Sotheby’s-ի աճուրդում   վաճառքից ստացվել է 89,1 մլն դոլար:

 

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply