«Կովկասի գեղեցկուհի» է ճանաչվել հայ աղջիկը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 17, 2011 21:02

20-ամյա Սուսաննա Քոչարյանը դարձել է «Կովկասի գեղեցկուհի» մրցույթի հաղթող: Մրցույթն անցկացվել է Նովոսիբիրսկ քաղաքում:

Գեղեցկուհու թագին հավակնում էին Ադրբեջանի, Հայաստանի, Ինգուշեթիայի, Դաղստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները: Մասնակիցները ներկայացրել են իրենց ժողովրդի «այցեքարտը», ստեղծագործական համար ներկայացրել, անցել ինտելեկտուալ մրցույթն ու պատմել ավանդույթների մասին: Հայաստանի, Ինգուշեթիայի եւ Դաղստանի ներկայացուցիչները պատմել են իրենց երկրների մասին ոտանավորներով:

Տարեվերջին Մոսկվայում կայանալու է «Ռուսաստանի Կովկասի գեղեցկուհի» մրցույթը:

 

Դիտվել է 1582 անգամ:
Print Friendly

Leave a Reply