Սկանդալ. նախարարության աշխատակիցը լքել է պատվիրակությունը եւ չի վերադարձել Հոլանդիայից
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | May 17, 2011 20:05
Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներից մեկը չի վերադարձել Հոլանդիա կատարած աշխատանքային այցից: Խոսքը նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ Սուրեն Պիվազյանի մասին է, ով նախարարության պատվիրակության կազմում մեկնել էր Հոլանդիա: Նա, առանց որևէ մեկին տեղյակ պահելու, որոշել է Հայաստան չվերադառնալ: Տեղեկությունն այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին նախարարությունում:
Պիվազյանը, ըստ տեղեկությունների, պատվիրակության կին անդամներից մեկին ծրար է փոխանցել ու խնդրել այն հանձնել իր ղեկավարին` նախարարության հաշմանդամների ու տարեցների վարչության պետ Արթուր Կեսոյանին: Նամակով Պիվազյանը հայտնել է, թե առողջական խնդիրներ ունի եւ առաջարկել է իրեն աշխատանքից ազատել: Սուրեն Պիվազյանը նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը ստացել էր վերջերս:
Նշենք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մտադիր է դիմել Քաղծառայության խորհրդին՝ Սուրեն Պիվազյանին պատժելու համաձայնություն ստանալու նպատակով։
Նշենք, որ հայաստանյան խումբը 3–4 օրով Հոլանդիա էր մեկնել հոլանդական կողմի նախաձեռնությամբ՝ մասնակցելու «Հաշմանդամությունը որպես խոստումնալից աշխատուժ» ծրագրին։
news.am






Facebook
Tweet This
Email This Post
