ԴԱՀԿ-ը բռնագանձել է օղիներն ու վաճառել իր ուզածի պես. ֆինանսների նախարարություն

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 17, 2011 19:52

Հայաստանի արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը՝ օրենքի խախտմամբ իրականացրել է դատարանների վճիռների հիման վրա հօգուտ պետության բռնագրավված եւ տիրազուրկ ճանաչված գույքի (ալկոհոլային խմիչքներ) իրացում։ Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կառավարություն ներկայացրած պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2010 թ. արդյունքների վերաբերյալ հաշվետվության մեջ:

Մասնավորապես՝ ‹‹Կարգո›› մաքսային պահեստում գտնվող գույքի վրա արգելանք դնելու մասին հարկադիր կատարողի որոշումից հետո  ԴԱՀԿ-ը չի կատարել արգելադրված գույքի գույքագրում։ Հարցը վերաբերում է ՌԴ «Կրիստալ» գործարանի արտադրության  հինգ անվանում օղիներին։  Գույքագրում չիրականացնելուց հետո ԴԱՀԿ-ը բռնագրավված օղիները իրացրել է ուղղակի վաճառքի ձեւով, այնինչ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պարտավոր էր հարկադիր էլեկտրոնային աճուրդ կազմակերպել։

news.am

Դիտվել է 1346 անգամ:
Print Friendly

Leave a Reply