«Արզնի» թռչնաֆաբրիկայի տնօրենի մի որդին կալանավորվել է, մյուսը` ձերբակալվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 17, 2011 19:02

«Արզնի» թռչնաֆաբրիկայի տնօրենի որդին` Արմեն Ջանվելյանն այսօր երկու ամսով կալանավորվել է: Այսօր նման որոշում է կայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ մայիսի 11-ին Կոտայքի մարզում Հատիս գյուղի բնակիչ, 1959 թ. ծնված Գևորգ Մեխակյանը մայիսի 13-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ մայիսի 11-ին, ժ. 17.30-ի սահմաններում «Արզնի ԹՏԽՖ» ՓԲԸ սեփականատեր Մարատ Ջանվելյանը, իր 2 որդիները և նրանց հետ եղած 3-4 անձինք Հատիս գյուղի վերջնամասում գտնվող, իրեն պատկանող հողատարածքում անհիմն վիճաբանել են իր և իր եղբոր` Միհրդատ Ամիրջանյանի ու նրա որդիների` Մեխակ և Ռազմիկ Մեխակյանների հետ, շուրջ 1 ժամ սեռական բնույթի հայհոյանքներ տալով ծեծի են ենթարկել իրենց ու պատճառել վնասվածքներ, որի ընթացքում իրենց մոտ եղած զենքերով կրակահերթեր են արձակել օդ: 

Կրակոցների և վիճաբանության ձայներից իրենց օգնության են եկել մոտ 30 համագյուղացիներ, որից հետո շարունակվել է ծեծկռտուքը, որի ընթացքում Գ.Մեխակյանին և մի քանի համագյուղացիներին հաջողվել է Մ. Ջանվելյանից և նրա հետ եկած անձանցից վերցնել ինքնաձիգերը, սակայն միջադեպից անմիջապես հետո վերադարձրել են նրանց:
Մայիսի 13-ին ժ. 16.00-ին ոստիկանություն է ներկայացել 1980 թ. ծնված Արմեն Ջանվելյանը և ներկայացրել «Տիգր» և «Սայգա ՄԿ» որսորդական ակոսավոր հրազենները՝ իրենց դատարկ պահունակներով ու հայտնել, որ նշված զենքերով մայիսի 11-ին, ժ.19.00-ի սահմաններում Հատիս գյուղի մերձակայքում գյուղացիների հետ տեղի ունեցած միջադեպի ժամանակ իր և իր հոր կողմից կրակվել է օդ` ծեծկռտուքը կանխելու համար:

Ներկայացված զենքերը ուղարկվել են փորձաքննության: Գեղամ Ջանվելյանը, Արգիշտի Վարդանյանը ձերբակալված են:
Ոստիկանության Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օերնսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի հրազեն ձեռք բերելը, իրացնելը և պահելը ) հոդվածների հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

panorama.am

 

Դիտվել է 1973 անգամ:
Print Friendly

Leave a Reply