Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանի նվաճումը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 17, 2011 15:20

Սան Պաուլոյում անցկացված Բրազիլիայի ուժեղագույն շախմատիստների կայծակնային մրցաշարն ավարտվեց գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանի հաղթանակով: Մրցաշարը կազմակերպվել  էր նոկաուտ համակարգով` պարտվողը դուրս էր մնում պայքարից: Սևակը հաղթեց, նախ, ՖԻԴԵ-ի վարպետ Լուիս Աբդալային (2:1), ապա գրոսմայստեր Ֆելիպե Էլ Դեբսին (2:0), իսկ եզրափակիչում` գրոսմայստեր Ժիլբերտո Միլոշին (2:1):

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply