Բելգիայի թագավորը վալոնյան սոցիալիստներին կարգադրել է կառավարություն ձևավորել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 17, 2011 11:24Բելգիայի թագավոր Ալբերտ II-ը մայիսի 16-ին կարգադրել է վալոնյան (ֆրանսախոս) Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Էլի դի Ռյուպոյին, կառավարություն կազմավորել: Թագավորական պալատի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ սոցիալիստների
առաջնորդն ընդունել է միապետի առաջարկությունը:
Երկրում անիշխանություն է տիրում ավելի քան 11 ամիս: Բելգիայում պառլամենտական ընտրություններն անց են կացվել 2010-ի հունիս 13-ին: Այն ժամանակ սոցիալիստական կուսակցությունը պառլամենտում ստացել է 26 մանդատ` հավաքելով ֆրանսալեզու Վալոնիայի ձայների մեծամասնությունը: Ընդ որում, խոշորագույն պառլամենտական խմբակցություն է դարձել Նոր ֆլամանդական դաշինքը (N-VA)` Ֆլանդրիայի ազգայնական կուսակցությունը, որը հանդես է եկել Բելգիան երկու պետության բաժանելու օգտին: Նրանք պառլամենտում ստացել են 27 տեղ: Կոալիցիոն կառավարություն ստեղծելու շուրջ բանակցությունները տևել են 337 օր: Քաղաքական այս ճգնաժամը Բելգիայի պատմության մեջ ամենաձգձգվածն է:






Facebook
Tweet This
Email This Post
