Տրիպոլիում այրվել է կառավարական 2 շենք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2011 11:08

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում այրվել են անվտանգության ծառայության  ու հակակոռուպցիոն վարչության շենքերը: Երկու շնքերն էլ գտնվում են լիբիական առաջնորդ Քադաֆիի նստավայրի մոտ: Քադաֆիի ներկայացուցիչն ասում է, որ շենքում գտնվող մի քանի մարդ վիրավորվել է :   Կառավարական շենքերը հրդեհվել են ՆԱՏՕ-ի օդուժի հարվածների պատճառով: Հյուսիսատլանտյան դաշինքից կատարվածը չեն մեկնաբանում: Ականատեսները խոսում են 2 պայթյունի մասին:

Իսկ մայիսի 16-ին 3 պայթյուն է գրանցվել: ՆԱՏՕ-ի օդուժը  կանոնավոր կերպով հարվածներ է տեղում Լիբիայի մայրաքաղաքի վրա: Նրանց  խոսքով, իրենց թիրախը ռազմական օբյեկտներն են, սակայն  լիբիական առաջնորդի կողմնակիցներն ասում են, որ հարվածներն ուղղված են Քադաֆիին ոչնչացնելուն:

 

Դիտվել է 1002 անգամ:
Print Friendly

Leave a Reply