Մոսկվայի արևմտյան հատվածում մարդակերի են բռնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2011 10:50

Իրավապաշտպան մարմինների աշխատակիցները մայիսի 17-ին  Մոսկվայի արևմտյան հատվածում մարդակերի են բռնել.  նրա տանը հայտնաբերվել են մարդու օրգաններ: Մարդակերի անունն առայժմ չի հրապարակվում, հայտնի է միայն, որ նա  հոգեբուժական ու թմրաբանական դիսպանսերներում է գրանցված:

Նրան հաջողվել է ջրի երես դուրս բերել միայն մի  տղամարդու գտնված ձեռքի վրայի մատնահետքերի շնորհիվ: Միլիցիոներները հարցաքննել են զոհվածի ծանոթներին ու հայտնաբերել մոլագարին: Հետաքննության  վարկածի համաձայն, ձերբակալվածը Օլեկո Դունդիչի փողոցի բնակիչ է. նա   զոհի մարմինը մասերի է բաժանել, բնակարանից դուրս հանել ու պահել  ջրահավաք կայաններում:  Ձերբակալվածի սառցախցիկում գտել են զոհվածի լյարդը, իսկ դրա մի մասից պատրաստված ուտելիքը  վայելում էր, երբ  բռնեցին նրան:

Մայիսի սկզբից մարդկային մարմնամասեր էին հայտնաբերվում մայրաքաղաքի ջրահավաք կայաններում ու շենքերի նկուղներում: Դատելով հայտնաբերված մնացորդներից`  զոհվածը մեկը չէ:

 

Դիտվել է 1067 անգամ:
Print Friendly

Leave a Reply