Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 17, 2011 10:38

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 13-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 20-ը, գողության 32 դեպքից՝ 18-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խարդախության 12 դեպքից` 11-ը, իսկ խուլիգանության 5 դեպքերն էլ բացահայտվել են:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու ` 3  և գողության 4 դեպք:

Անցած երեք օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, որից 7-ը՝ վրաերթ. 9 մարդ զոհվել է, 29-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 

Դիտվել է 672 անգամ:
Print Friendly

Leave a Reply