Իսրայելական զույգն աղջկան անվանել են «Like»` ի պատիվ նույնանուն կոճակի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2011 10:28

Իսրայելում ընտանեկան զույգն իրենց դստրիկին անվանել են  Լայք ` համանուն  «Like» (դուր է գալիս) կոճակի պատվին: Աղջկա հոր` Լիորա Ադլերի խոսքով, Լայք անունը շատ ժամանակակից է ու նորարարական և  դեռևս միակը: Նա պատմել է, որ երբ իր նորածին աղջկա նկարը տեղադրել է Facebook –ում, այն միանգամից 40 «Like»-ի  արժանացել: Հետաքրքիր է, որ իրենց երկու ավագ երեխաներին նույնպես հետաքրքիր անուններ են տվել` մեկին կոչում են «Փայ» (անգլ.`«pie»- կարկանդակ բառից ), մյուսին` Դվաշ, որ եբրայերեն է ու  նշանակում  է  «մեղր»: Նրա խոսքով, անունները խսում են նաև իր նախասիրությունների մասին:

Վերջերս Եգիպտոսում ծնվեց մի աղջիկ, որին հայրը Facebook կոչեց` «հարգանքի տուրք» մատուցելով սոցիալական ցանցին, Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխության մեջ դերակատարման համար:

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply